Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր հումորային ֆիլմի թրեյլերը հասանելի է դարձել (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես տեղեկացնում է rusarminfo.ru կայքը` hայազգի պրոդյուսեր Արմեն Անանիկյանի Fresh film կինոընկերությունը հրապարակել է ռուսական արտադրության նոր հումորային ֆիլմի թրեյլերը, որը կոչվում է «Երջանկություն, առողջություն»:
Ֆիլմի գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան, հումորիստ, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Ըստ սցենարի՝ Հայկ Մարությանը կերտել է հայ փեսացուի դերը, ով պատրաստվում է ամուսնանալ Մոկվայից իր ընտրյալի հետ:
Նրա հորը մարմնավորում է դերասան Հրանտ Թոխատյանը, որի հերոսը ցանկանում է որդու հարսանիքը կազմակերպել Հայաստանում:
Ֆիլմը ռուսական կինոթատրոններում կցուցադրվի 2018թ. սեպտեմբերի 13-ին:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել