Հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ Ռումինիայում շուրջ 450 մարդ է վիրավորվել
ՏեսանյութերՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական բողոքի ակցիա է իրկանացվել։ Բուխարեստի փողոց է դուրս եկել շուրջ 60 000 մարդ, որոնց պահանջն է եղել երկրի կառավարությունից ապահովել արդարադատության մարմինների անկախությունը, հարկային և կենսաթոշակային համակարգի բարելավումը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառվել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 450 մարդ։ Տուժածների թվում են նաև ոստիկանության ներկայացուցիչներ։
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումը տևել է մինչև ուշ գիշեր։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել