12-ամյա երեխան ընդունվել է Մեքսիկայի ազգային միջուկային համալսարան (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես տեղեկացնում է UNAM-ը, 12-ամյա Մեքսիկացի հանճար Կարլո Անտոնիո Սանտամարիան պատմության մեջ դարձել է առաջին երեխան, ով դարձել է ուսանող: Նա ընդունվել է Մեքսիկայի ազգային միջուկային համալսարան:
Երեխային համալսարանում ճանաչում են 9 տարեկանից, երբ նա անցել է դասընթացներ և ստացել կոչում՝ անալիտիկ քիմիայի, կենսաքիմիայի և մոլեկուկուլային բնապահպանության առարկաներում:
Ուսումը հետագայում շարունակելու համար նա ընտրել է կենսաբժշկական ֆիզիկան:
«Սանտամարիան կլինի առաջին ուսանողը, ում բերելու են դասի նրա ձեռքը բռնած»,- գրված է մամլո հաղորդագրության մեջ:
Որպեսզի երեխան ստանա բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու հնարավորություն՝ նա հանձնել է քննություն միջնակարգ դպրոցում:
«Ես ուղղակի ցանկանում եմ սովորել, եթե իմ դեմ փակվեն դռները ես կներխուժեմ պատուհանից»,-ասել է Սանտամարիան:
Երեխայի շնորհավորանքներին է միացել նաև Մեքսիկայում ԱՄՆ-ի դեսպանը՝ երեխային անվանելով «փոքրիկ Մեքսիկական հանճար և տաղանդ»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել