Տղամարդը առանց ցավի կարողանում է 180 աստիճանով պտտել ոտքերը և հետընթաց քայլել (տեսանյութ)
ՏեսանյութերOddity Central-ը հայտնում է, որ ԱՄՆ Միչիգան նահանգի 57-ամյա բնակիչ Մոսես Լենհեմը հայտնի է դարձել «Պարոն պլաստիկ» անունով:
Այդ մականունն ամերիկացին ստացել է արտասովոր ունակության շնորհիվ. նա կարողանում է պտտել ծնկները 180 աստիճանով և քայլել հետընթաց:
Իր գերմարդկային ունակությունն ամերիկացին հայտնաբերել է 14 տարեկանում: Բուժզննումը պարզել էր, որ այդ հնարքը նա կարողանում է կատարել գոտկատեղում, ծնկներում և կոճերում առկա կրկնակի աճառային հյուսվածքի շնորհիվ:
Լենհեմը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել, որոնցից մեկը դեռևս իրեն է պատկանում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)