Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Լոնդոնի դասական մրցաշարի երրորդ տեղի համար:
Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան է: Առաջին դասական պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը 28-րդ քայլին: Երկրորդ դասական խաղում ևս, որտեղ հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով, Արոնյանը խաղաղ արդյունք ունեցավ:
Դեկտեմբերի 17-ին շախմատիստներն ուժերը կչափեն արդեն արագ և կայծակնային շախմատում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)