Ստեղծվել է ներքնազգեստ, որն անհրաժեշտ է լվանալ ամիսը մեկ անգամ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Դանիացի 4 գյուտարարներ ստեղծել են ներքնազգեստ, որը հնարավոր է լվանալ ամիսը մեկ անգամ։ Ներքնազգեստի հումքում առկա է հատուկ նյութ՝ արծաթ, որը սպանում է բակտերիաների 99․9 տոկոսը։ Գրում է bigpikcha.ru-ն։
Այո, ճիշտ եք կարդում ամիսը մեկ անգամ, սակայն դա ստեղծված չէ բնույթով խոզերի համար, այլ՝ բնությունը փրկելու։
Լվացքը և չորացումը շրջակա միջավայրի վրա ազդեցություն են ունենում երկու երրորդով: Այդ իսկ պատճառով Organic Basics-ը սկսեց ստեղծել նման ներքնազգեստներ։
Ներքնազգեստը բաղկացած է 100% վերամշակված նյութերից: Գյուտարարների առաջին հավաքածուն սկանդինավյան երկրներում մեկնարկել է 2017 թվականին:
SilverTech ներքնազգեստների երկու փաթեթը կազմում է 64 դոլար, իսկ կանանց համար նախատեսված երկու ներքնազգեստի արժեքը կազմում է 56 դոլար: Ներկայումս ընկերությունը վաճառել է ավելի քան 200 հազար ներքնազգեստի փաթեթներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)