Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգացիան ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան
Արտաքին Քաղաքական
«Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում», - Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շատ լրջորեն ենք մոտենում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը», - ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ շրջանում միության կազմում համագործակցությունն է՛լ ավելի կխորանա: Դռնփակ բանակցություններից առաջ լրագրողների համար նախատեսված կարճատև զրույցում Փաշինյանը նշել է, որ արդեն կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:
«Սակայն, արարողակարգի ծառայությունից ինձ հուշեցին, որ ես ամենից հաճախ Ռուսաստանի Դաշնություն այցելող օտարեկրյա առաջնորդներից եմ: Վստահ եմ, որ դա ընդգծում է մեր առանձնահատուկ, ռազմավարական հարաբերությունները, և կարծում եմ, որ այդ դինամիկան մեզ մոտ կպահպանվի»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում հաջորդ տարի սպասում են Ռուսաստանի նախագահի այցին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին