Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից թիմերի քանակը կարող է ավելանալ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է մեծացնել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թիմերի քանակը: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: «Ցանկությունը մեծ է, որ Հայաստանի առաջնության մասնակից թիմերը շատ լինեն: Քննարկվելու է, հաջորդ մրցաշրջանից նաև Արմավիրի մարզադաշտն է պատրաստ լինելու, և Արմավիրում էլ հնարավոր կլինի խաղալ: Ներկայումս չեմ կարող ասել օպտիմալ թիվը, հուսամ, որ 10 թիմ կլինի, բայց, իհարկե, եթե մենք տեղ գտնենք խաղալու և արտոնագրված ստադիոններ ունենանք, որպեսզի այդտեղ առաջնության խաղեր անցկացնենք, իհարկե, լավ կլիներ, որ 12 թիմ լիներ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)