Ինչո՞ւ են Փաշինյանի՝ արտերկիր մեկնելու ժամանակ երկնքում ռազմական ուղղաթիռներ պտտվում. «Ժամանակ»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ, երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա, Երևանի և «Զվարթնոց» օդանավակայանի երկնքում դարձյալ պտտվում էին ռազմական ուղղաթիռները:
Շարքային քաղաքացիներին սա հիշեցնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը, երբ ամեն անգամ նրա որևէ երկիր մեկնելուց առաջ օդ էին բարձրանում ռազմական ուղղաթիռները՝ իբրև թե նրա անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ մեր աղբյուրի՝ ռազմական ուղղաթիռները որևէ կերպ չեն կարող ապահովել թռիչքի անվտանգությունը, և դա ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)