Համոզված եմ, որ հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի․ Միքայել Մինասյան
Քաղաքական
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ շնորհավորելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին՝ Վատիկանում ՀՀ դեսպան նշանակվելու առնչությամբ։
«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:
Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»,– գրել է Միքայել Մինասյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)