Իրենց ուժերն են չափել Հայաստանի եւ Արցախի լավագույն հրաձիգները
Հայաստան
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցույթի եզրափակիչ փուլին հետեւել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, հյուրեր:
Դիպուկահարների հրաձգության համահայկական մրցաշարն անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ: Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերն են չափել Հայաստանի եւ Արցախի լավագույն հրաձիգները:
Մրցաշարի արդյունքներով հաղթող ճանաչված հրաձիգները պարգեւատրվել են պատվոգրերով, մեդալներով եւ խորհրդանշական նվերներով:
Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության եւ բարձր արդյունքներ ցուցաբերելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարեւորել է պետական եւ մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող նմանօրինակ մրցույթների շարունակականությունը՝ նաեւ այս ուղղությամբ միջազգային հարթակներում բարձր արդյունքներ ապահովելու համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)