«Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստը հեռացել է թիմից
Սպորտ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը և Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում Իշխանյանը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Հայկ Իշխանյանին կապանյան ակումբի մարզաշապիկով ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)