ԿԸՀ-ն հունվարի 4-ին արտահերթ նիստ կգումարի
Քաղաքական
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի հունվարի 4-ին, ժամը 16:00-ին, կանցկացնի արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկություն է տարածել հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նիստի օրակարգում քննարկվելու է երեք հարց.
ա). 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
բ). Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում
գ). նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)