Փաշինյանը նոր նշանակում է կատարել
Քաղաքական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշոտ Հովակիմյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատվել է նաև Կարեն Նազարյանը, ով ավելի վաղ նշանակվել էր Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան:
Նիկոլ Փաշինյանի որոշումներով ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը:
Արտակ Ապիտոնյանը նախօրեին հետ էր կանչվել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ Գրիգոր Հովհաննիսյանն ավելի վաղ հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)