Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին
Քաղաքական
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)