Բախվել են զորամասի հրամանատարի տեղակալի և Ոստիկանության ծառայողի մեքենաները. կա 7 վիրավոր (լուսանկարներ)
Հասարակություն
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 34 QN 196 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հունան Զոհրաբյանի վարած Mercedes մակնիշի 88 ZT 887 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով վարորդներ Թ. Սարգսյանը, Հ. Զոհրաբյանը, վերջինիս ողևորներ՝ Նոր Հաճնի բնակիչներ, 17-ամյա Ավետ Զոհրաբյանը, 5-ամյա Նատալի Զոհրաբյանը, 39-ամյա Թեհմինե Զաքարյանը և ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու մարել ավտոմեքենաներից մեկում առաջացած հրդեհը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Թ. Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ հրամանատարի տեղակալ, իսկ Հ. Զոհրաբյանը ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)