«Արարատ»-ում փորձաշրջան են անցնում մի քանի լեգիոներներ
Սպորտ
Հունվարի 8-ից Երևանի «Արարատ»-ը վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները: Թիմը մարզումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բացակայում են միայն Արևմտյան Հայաստանի՝ հավաքականին միացած ֆուտբոլիստները, որոնք թիմին կմիանան առաջիկայում:
Հունվարի 14-21-ը մեր թիմն իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ձորաղբյուրում: Այնուհետև «Արարատ»-ը կմեկնի Սոչի, որտեղ հունվարի 23-ից փետրվարի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Վերջին հավաքը կկայանա Կիպրոսում՝ փետրվարի 11-23-ը:
Թիմի հետ փորձաշրջան են անցնում մի շարք լեգիոներներ, որոնք պայմանագիր կկնքեն ակումբի հետ առաջիկայում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)