Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանին
Արտաքին Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին՝ որպես դաշնակից, եթե երկրները պայմանավորվածության չգան նավթային ոլորտի հարկային մանևրի փոխհատուցման շուրջ: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:
«Չի կարելի համարել, որ դա աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունը ընտրի շարժման նման ճանապարհ և միակ դաշնակցի կորուստ արևմտյան ուղղությամբ, դա իրենց ընտրությունն է»,- ասել է Բելառուսի նախագահը։
Բելառուսի նախագահը նաև կոչ է արել երկրի իշխանություններին փնտրել վստահելի աղբյուրներ, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել ռուսական հարկային մանևրի հետևանքով առաջացած կորուստները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)