Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ինչ կտա Հայաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցելը

Արտաքին Քաղաքական

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը ցանկություն ունի դառնալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անգամ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորղորդաշարի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաև ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։

Թե ինչ կտա ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի ժամանկավոր անդամակցությունը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց հասկանալ՝ խոսելով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի հետ։

«ՄԱԿ-ի ոչ մշտական անդամները ռոտացիոն կարգով որոշակի պարբերականությամբ փոխվում են։ Օրինակ, ժամանակին Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ էր։ Հայաստանի մասնակցությունը կարևոր է, և դա բնական է։ Ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել այդ հնարավորությունից։ Հակառակը՝ պետք է օգտագործել ընթացիկ հնարավորությունները՝ բարձրաձայնելու Հայաստանի մտահոգությունները»,-ասաց փորձագետը։

Հարցին՝ այդ հարթակում ինչ խնդիրներ կարող է Հայաստանը բարձրաձայնել և որքանով դա կարող է լինել արդյունավետ՝ Մարջանյանը նշեց․

«Մասնավորապես, շատ կարևոր է Հայաստանի համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակից հնչեցնել այսպես կոչված «կողպված» երկրների կարգավիճակի հարցը։ Հայաստանը գտնվում է էներգոտրանսպորտային շրջափակման մեջ Թուրքիայի և Արբդրեջանի կողմից և, այսպես ասած, տրանսպորտային և մաքսային շրջափակման մեջ՝ Վրաստանի կողմից։ «Կողպված» երկրի կարգավիճակը լիարժեք օգտագործելու համար դա շատ դրական հարթակ կլինի, և դրական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար»։

ՄԱԿ փորձագետը նաև կարևորում է այդ հարթակում ծանր սպառազինությունների մատակարարման հարցը Արդեբջանին. «Այն  սպառազինությունները, որոնք համարվում են մասսայական ոչնչացման զենքեր, օրինակ՝ կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը և Ադրբեջանի ծանր հարձակվողական զենքի  մատակարաման հարցը, կարող է բարձրացվել ՄԱԿ-ի ԱԽ-ի հարթակից»։

Մեկ այլ կարևոր և ակտուալ հարց է Հայաստանի տեղեկատվական օպտիկամալուխային ցանցից ինտեգրման հարցերը բարձացնելը։ Փորձագետը 2011 թվականին տեղի ունեցած դեպք հիշեց, երբ Թիֆլիսից ոչ հեռու գտնվող վայրում մի տարեց կին՝ իր հողամասում աշխատելու ժամանակ, բահով վնասել էր օպտիկամալուխային համակցումը ինտերնետնին։ Արդյունքում՝ ողջ Հայաստանը կորցրել էր ինտերնետը․ «Աշխարհում այդպիսի երկու երկիր կա՝ Հայաստանը և Քենյան, որտեղ պահի հարվածով կարող է անջատվել ամբողջ երկրի ինտերնետը․ սա աննորմալ վիճակ է։ Այսչափ խոցելիությունը չափազանց վտանգավոր երևույթ է։ Կարծում եմ՝ համակցումների նոր աշխարհագրությունը, համակցումների իրականացումը բոլոր ուղղություններով՝ առաջին հեթին հարավով՝ Իրանի և Թուրքիայի տարածքում մայրուղային օպտիկամալուխային կապերի հետ շատ կարևոր հարց է։ Կարելի է բարձրացնել նաև արբանյակային կապերի հարցը։ ՄԱԿ ԱԽ-ը լուրջ հարթակ է, և Հայաստանը այդտեղ կարող  է մի շարք հարցեր ակտուալացնել»,-ասաց ՄԱԿ փորձագետը։ 

Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ է եղել նաև Ադրբեջանը։ Մարջանյանը, անդրադառնալով Ադրբեջանի անդամակցությանը և այդ պետության գրանցած հաջողություններին, նշեց․

«Ադրբեջանը որոշ քաղաքական դիվիդենտներ կարողացավ հավաքել անդամակցության շրջանում։ Քիմիական զենքի օգտագործման և տարածման առումով, քվեարկություններում Ադրբեջանը կարողացավ քաղաքական դիվիդենտներ հավաքել թե՛ Ռուսաստսնի կողմից,  և թե՛ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի տեսանկյունից՝ վարպետորեն խուսանավելով այդ ընտրությունների ժամանակ»,-նշեց Մարջանյանը։

Ամփոփելով՝ ՄԱԿ փորձագետը նկատեց, որ այս ժամանակահատվածում, երբ ՄԱԿ-ում կանգնած է ՄԱԿ ԱԽ ռեֆորմի հարցը և աշխարհում ընթանում են չափազանց կարևոր գործընթացներ, Հայաստանը կարող է խելամիտ և շահեկան օգտագործել այդ հնարավորությունը։

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված