ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արել Բնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային $927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն 

Խնդիրների մասին բարձրաձայնողից ստանձնում են խնդիրները լուծողի դերը. Նոր ԱԺ-ի լրագրող-պատգամավորները

Քաղաքական

Հունվարի 14-ից իր աշխատանքները սկսող 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների շարքում քիչ չեն նախկին լրագրողները, որոնք տարբեր պատճառներով թողել են իրենց աշխատանքը և որոշել են զբաղվել քաղաքականությամբ:

«Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ` պարզելու, թե որն է եղել այդպիսի որոշում կայացնելու պատճառը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանն արդեն գլխավոր խմբագրի պարտականությունները փոխանցել է իր գործընկերուհուն և պատրաստվում է խորհրդարանի անդամի կյանքին:

«Մոտավորապես 15 տարի խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրող եմ աշխատել: Խորհրդարանական գործունեության մեջ երևի չկա մի բան, որն ինձ անհայտ է, ուղղակի, ինչպես ասում են` բարիկադների մյուս կողմից եմ եղել խորհրդարանում, հիմա կլինեմ այլ կողմում, և այն խնդիրները, որոնք լուսաբանել եմ որպես լրագրող ու խմբագիր, կփորձեմ արդեն վերածել ելույթների, օրենսդրական նախաձեռնությունների։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք հնարավոր չէ լուծել հոդվածների միջոցով, կփորձեմ որպես իշխանական պատգամավոր այլ խողովակներով լուծումներ գտնել»,- ասաց Թովմասյանը:

«Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի կարծիքով` քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողն ու քաղաքականություն իրականացնող գործիչն իրար շատ մոտ են կանգնած:

«Քաղաքական թեմաներ լուսաբանող լրագրողը քաղաքականությամբ զբաղվում է, բայց զբաղվում է հարցեր տվողի տեսանկյունից, որովհետև իր պատրաստած նյութից կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան շահի կամ տուժի: Լրագրողից քաղաքական գործչի անցումը տեղի է ունենում, երբ լրագրողը հարցեր տվողից որոշում է դառնալ խնդիրներ լուծող»,- նշեց Հովակիմյանը:

Ամիսներ առաջ լրագրողի աշխատանքը թողնելով քաղաքականություն մտած Գայանե Աբրահամյանն այդ որոշումը կայացրել է իր բարձրաձայնած և մի շարք այլ խնդիրներին լուծում տալու համար:

«Ինչ-որ մի փուլում հասկացա, որ, եթե կարող եմ ներգրավվել մի գործում, որտեղ իրապես կունենամ լծակ հարցերի լուծման, և ոչ միայն բարձրաձայնման, որոշեցի, որ, այնուամենայնիվ, այս պահին պետք է վերցնել ոչ միայն բարձրաձայնելու պատասխանատվությունը, այլև խնդիրները լուծել փորձելու»,- ասաց Գայանե Աբրահամյանը:

«Իմ քայլը» խմբակցության կազմում նախկին լրագրողների առկայությունը հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն առավելություն է համարում:

«Եթե նրանք շատ-շատ լինեին, ես դա չէի համարի առավելություն, բայց քանի որ նրանք մեկ տասնյակի շրջանակում են, կարծում եմ, որ անհրաժեշտություն է, որովհետև բոլոր լրագրողներն էլ գիտեն, որ լրագրողից լավ որևէ մեկը չի տիրապետում խնդիրներին: Այս առումով կարծում եմ, որ լրագրողների առկայությունն ԱԺ-ում կարող է շատ օգնել, որպեսզի խնդիրներին այլընտրանքային մոտեցում ցուցաբերվի»,- նշեց Լուսինե Բադալյանը:

Այս կարծիքին է նաև Սարգիս Խանդանյանը, ով արդեն մեկընդմիշտ որոշել է` լրագրություն չի վերադառնալու:

«Լրագրող լինելու փորձը բավական օգնելու է թեկուզ ընթացակարգերի իմացության առումով, մանավանդ, որ լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ ուզած, թե չուզած բավական շատ ոլորտների է առնչվում, և այս առումով բավական շահեկան դիրքում են լինելու լրագրող-պատգամավորները: Սա նաև դաշինքին առավելություն կտա, որովհետև կան նախկին լրագրողներ, ովքեր մասնագիտացված են իրավունքի, տնտեսագիտության ոլորտներում: Երբեմն նախանձով ու խանդով եմ վերաբերում լրագրող գործընկերներիս, հատկապես հիմա, երբ լրիվ այլ որակի, այլ քաղաքական մշակույթում են աշխատելու, բայց ամեն դեպքում հստակ որոշում ունեմ, որ երբևէ չեմ վերադառնալու լրագրություն»,- ասաց Խանդանյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ և երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատած Բաբկեն Թունյանը 

տարիներ շարունակ բարձրաձայնել է տնտեսության մեջ իշխանության թերացումների մասին, և այսօր արդեն իշխանական պատգամավորի կարգավիճակով պատրաստ է լսել առողջ քննադատությունը:

«Ես մատնանշել եմ օբյեկտիվ թերությունները: Այսինքն` ցույց եմ տվել դրանք ոչ թե բամբասանքների կամ խոսակցությունների հիման վրա, այլ փաստերով, ուրախ կլինեմ, եթե մեր հասցեին էլ կողքից ունենանք առողջ քննադատություն»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Լրագրող-պատգամավորներից շատերն արդեն կարոտում են իրենց հիմնական մասնագիտությունը, սակայն օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում իրենց սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չեն ունենա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ ներգաղթի ծառայությունը մտադիր է աշխատակիցներին ապահովել ձերբակալվածներին էլեկտրահարող ձեռնոցներով Մեսսին հոր մահից հետո գրառում է արելԲնական шղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան «Գանձ» էին փնտրում, նռնակ գտան.երեխաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ են գտել Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը Քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Խոշոր վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» «Առինջ մոլի»-ի տարածքը. «Փաստինֆո» Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն Իրանի հետ պատերազմն ու երաշտը ծանրաբեռնում են Պանամայի ջրանցքը․ նավերն անցման համար սպասում են 10 օր Նոր մանրամասներ Դաշտավան բնակավայրում մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուքից Անձնական տվյալների հրապարակումը՝ նոր «նորմա՞»․ զզվելի կադրերը շարունակում են տարածվել (տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն էԱլիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասինԱլիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունըReuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԲագրատ արք. Գալստանյանի հուզիչ գրառումը՝ հոր մահվան կապակցությամբԿիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրյա ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքերԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է երկու հազարըԱբովյան․ քաղաքական հետապնդումները կարող են հասնել յուրաքանչյուրի տունԲալիում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 ուղևոր տեղափոխող լաստանավում
Ամենադիտված