Սիսիանի, Վայքի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հայաստան
Սիսիանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում, հունվարի 11-ի ժամը 20:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներիվիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվությունքաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնականկայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլնախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)