«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի
Սպորտ
«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը:
Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բեոգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Վոժդովաց» ակումբի անդամ: Եղել է Սերբիայի տարբեր տարիքային հավաքականների անդամ, մասնավորապես, հանդես է եկել մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականներում: Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի` մինչև19 տարեկանների չեմպիոն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)