Իվանկա Թրամփը` Համաշխարհային բանկի նախագահի թեկնածու
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը, ինչպես նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլին Համաշխարհային բանկի նախագահի թեկնածուներ են համարվում, հաղորդում է Financial Times-ը:
Թեկնածուների շարքում շրջանառվում են նաև միջազգային հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Մելփասը և Միջազգային զարգացման ամերիկյան կազմակերպության ղեկավար Մարկ Գրինը:
Համաշխարհային բանկի գործող նախագահ Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ին հրաժարական կտա՝ չնայած որ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2022-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)