ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Դիանա Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի է Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք 1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ 

Նիկոլ Փաշինյանը հանրային սննդի ոլորտի գործարարների հետ քննարկել է հարկային վարչարարության և կարգավորումների հարցեր

Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նիկոլ Փաշինյանը, հանդիպման սկզբում, մասնավորապես, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն խնդիրը, որ վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ խոսքը հանրային սննդի ոլորտի հարկային կարգավորումների մասին է: Մինչ այդ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. մենք հանրությանը և մասնավորապես գործարար աշխարհին առաջարկել ենք աշխատելու և համագործակցելու հետևյալ բանաձևը՝ հարստացեք և հարստացրեք: Այս բանաձևը մեզ համար շատ կարևոր է մի պայմանով, եթե մեր գործարար հանրության մեջ չկա մի հատված, որն այս բանաձևի երկրորդ մասը ջնջում է և կենտրոնանում առաջին մասի վրա:

Անկեղծ ցանկանում եմ ասել, որ հաճախ հնչում են շեշտադրումներ, թե ինչու ճանապարհը լավը չէ, թոշակները բարձր չեն և այդպես շարունակ: Եվ ոչ ոք հարց չի տալիս, թե ինչպե՞ս պետք է այդ ամենը լինի և ո՞ւմ միջոցով: Դա կարող է լինել պետական բյուջեի մուտքերի աճի և մուտք եղած գումարների արդյունավետ ծախսման ու կոռուպցիայի բացառման միջոցով: Մենք այս կոմպոնենտների վրա հավասարաբար պետք է աշխատենք, և արդյոք մենք կարող ենք ելնել այն կանխավարկածից, որ այն հանրությանը տրվող պոզիտիվ ուղերձներն ընկալվում են հավասարաբար և հավասարապես բոլորի կողմից:

Մեր կանխավարկածն ի սկզբանե դա է եղել, բայց երբ անձամբ ես մտնում եմ որևէ խանութ որևէ բան գնելու և այնտեղ աշխատողը զլանում է ՀԴՄ կտրոն տրամադրել՝  մտածում եմ, որ գուցե ոչ թե ինձ, այլ երկրի վարչապետի պաշտոնակատարին տեսնելով մարդը շփոթվում է: Բայց երբ խնդրում եմ նրան ՀԴՄ կտրոն տրամադրել և երբ ՀԴՄ կտրոնի մեքենան միացնելու գործընթացը տևում է 10 րոպե, հասկանում եմ, որ խանութում աշխատողը նույնիսկ գաղափար չունի, թե ինչպես է այն աշխատում, հասկանում եմ, որ շատ դեպքերում, ցավոք, մեր հանրության մեջ կան շերտեր, ովքեր այդ ուղերձն ընկալել են, ինչպես նախկինում: Հիմա, երբ նրանք տարբեր տեղերում «նալոգներ» չեն տալիս՝  դա համարում են շատ լավ առիթ, որպեսզի նշածս երկրորդ մասը ջնջեն: Մտածում են՝ այն մյուսն մասն էլ կառավարությունն է ջնջում, կոռուպցիայի դեմ էլ հետևողականորեն պայքարում է, շատ լավ առիթ է, որ մոռանանք ՀԴՄ մեքենան և ընդհանրապես այն, թե ինչի մասին է խոսքը:

Սա ես շատ նեգատիվ երևույթ եմ համարում: Ես դա համարում եմ նույնպիսի կոռուպցիա: Եթե այդ նույն մարդուն նշանակես նախարար կամ վարչապետ՝ ամբողջ երկիրը հինգ րոպեում կթալանի: Կոռումպացված պաշտոնյան ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտածում է՝ ինչ անել, որպեսզի հարկ չվճարի:

Բայց կա ուրիշ հարցադրում. արդյոք այն հարկային համակարգը, որը գործում է՝ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հարստանան, այսինքն բիզնեսը զարգանա: Սա շեշտադրում է, որի քննարկումը մեր թիվ մեկ խնդիրն է: Եվ ես ուզում եմ հստակ ասել՝ բացառված է, որ մենք անարձագանք թողնենք որևէ արդարացի հարցադրում և շեշտադրում այս տրամաբանության մեջ: Եթե մենք տեսնենք, որ գործում է մի համակարգ, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի շատ աշխատեն, ավելի շատ եկամուտներ ստանան, հետևաբար ավելի շատ հարկեր վճարեն, կհամարենք, որ ունենք ընդհանուր խնդիր, որը պետք է միասին լուծենք: Հետևաբար, հույս ունեմ, որ մեր այսօրվա քննարկումը կլինի այս տրամաբանությամբ: Ուզում եմ միանգամից ասել, եթե մեր քննարկման արդյունքում կապացուցվի, որ մտահոգությունները հիմնավորված են և այդ առումով խնդիրներ ունենք, մենք, իհարկե, կարձագանքենք այդ մտահոգություններին, եթե չի հիմնավորվի, ուրեմն դուք կարձագանքեք այդ մտահոգություններին»:             

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային վարչարարությանը և կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր, որոնց հետ կապված մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հնարավոր խնդիրները: Վերջիններիս առնչությամբ  պարզաբանումներ են ներկայացվել Պետական եկամուտների կոմիտեի և պատկան այլ մարմինների ղեկավարների կողմից, տրվել համապատասխան հիմնավորումներ: Երկուստեք կարևորվել է հարկային բարենպաստ պայմանների և միջավայրի ապահովման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնավոր հատվածի և կառավարության միջև քննարկումները շարունակել՝ ֆիքսելով կոնկրետ ժամանակահատված: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ քննարկումների նպատակն է լինելու հստակ հաշվարկների ու հիմնավորումների հիման վրա հասնել ոլորտի հարկային կարգավորումների փոխադարձ ընդունելի և փոխշահավետ լուծումների:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ն պատրաստ է փոխանակել Ռուսաստանում դատապարտված 224 ուկրաինացու․ Լանտրատովա Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը Կառավարության անդամների երդման տեքստը կփոփոխվի. Մեդվեդևը սպառնացել է հարձակվել (տեսանյութ) Թրամփը Իրանին սպառնացել է «կոշտ հարվածով» «Բանակում»-ից հայտնի Էմիլ Գալստյանն ու Դիանա Խաչատրյանը որդի են ունեցել «Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել Երևանի բարձր կաբինետներում մոռացել են պատմական հիշողության մասին․ Զախարովա Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram-ին. Պատճառը հայտնի էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Ինձ ՊԵԿ-ից ապօրինի են ազատել՝ ասելով՝ «Դու մերը չես»․ Ֆարմանյան Փաշինյան․ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից այս փուլում բավարար գոհունակություն ունենք1 մլրդ դրամ արժողության՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են․ ՔԿ Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվիՎրաստանը վառելիք է փոխանցել Աբխազիա՝ պակասը հաղթահարելու համարՄեսսին հուզիչ գրառում է կատարել․ «Ես շատ եմ կարոտելու քեզ»Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվելԱլիևի կոչը՝ Հայաստանին.Պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի հեռանալը․ ԻրանՀամաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ուկրաինայում աղքատությունը կաճի 2025 թվականինՀՀ տարածքում միջանցք չունի և չի ունենալու․ Կարապետյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին Եթե հայկական ծիրանը նկարում են Էյֆելյան աշտարակի մոտ, չի նշանակում, որ այդ ապրանքը մտավ ՖրանսիաԵսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնումԿոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող էներգակիրների հարցում այլընտրանք լինել Հայաստանի համարԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժը խաթարել է սուրճի արտահանման ճանապարհի երթևեկությունըՈրևէ դատավոր ինչպես իր հորը չի կարող դատել, այնպես էլ՝ հոգևոր հորը, Վեհափառը բոլորիս հոգևոր հայրն էԱլիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասինԱլիևը արել է լուրջ հայտարարություններ, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունըReuters. Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման շուրջԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԲագրատ արք. Գալստանյանի հուզիչ գրառումը՝ հոր մահվան կապակցությամբԿիևը ՆԱՏՕ-ից խնդրել է ստորջրյա ականազերծման սարքավորումներ և անօդաչու սարքերԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է երկու հազարըԱբովյան․ քաղաքական հետապնդումները կարող են հասնել յուրաքանչյուրի տունԲալիում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 ուղևոր տեղափոխող լաստանավումԵկեղեցու ներքին գործերը աշխարհիկ մարդու գործը չէ. Ֆարմանյանը՝ ՔՊ-ականին«Դու յուրային չես»․ Հայկ Ֆարմանյանը պնդում է՝ ՊԵԿ-ից իրեն հեռացրել են քաղաքական հայացքների պատճառովԱՄՆ-ն կասկածում է, որ կկարողանա պաշտպանել իր ռազմաբազաները Իրանի հարձակումիցԿալանավայրերում 25 քմ-ի վրա տեղավորվում է 8 անձ, սա խոշտանգում չէ՞, իհարկե խոշտանգում է. Գասպարյան Եթե մի օր մի հրաշքով գաք իշխանության, Մնացական Մարտիրոսյանը շարունակելու ա մնալ հպարտ դատավորՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակովԱլիևը չի հրաժարվում «կապիտուլյացիա» ձևակերպումից․ «Սա պարզապես իրականություն է»AP. ԱՄՆ ներգաղթի աշխատակիցներին կտրամադրվեն էլեկտրաշոկային ձեռնոցներԲանակի նոր համազգեստը դեռ չի հասել բոլոր զինծառայողներին․ ՊՆ-ն ժամկետ չի հայտնումՏարադրամի փոխարժեքն այսօր․ որքան են դոլարի և եվրոյի արժեքները«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ խախտումներ են արձանագրվելԷրդողան. Մեքքայի համաձայնագիրը որևէ երկրի դեմ ուղղված չէԵղանակի կանխատեսումը օգոստոսի 12-17-ըՊակիստանը հույսը դնում է Պուտինի այցի վրա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2027 թվականի գագաթնաժողովինԵղոյան․ Ադրբեջանից գազի կամ էլեկտրաէներգիայի ներմուծումը չի բացառվում
Ամենադիտված