Պետրոսյանը ստանձնում է առաջատարի դերը. շախմատի առաջնություն
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնության երկրորդ տուրի պարտիաները:
Այս տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանն, ով գերազանցեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը և Սամվել-Տեր Սահակյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Հարությունյան-Սարգսյան, Փաշիկյան-Անդրիասյան պարտիաներում:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Տիգրան Պետրոսյանն է 2 միավորով: 1,5-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանը և Արման Փաշիկյանը:
Առաջնության 3-րդ տուրը կկայանա հունվարի 14-ին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)