Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին 

90 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր բանագետ Սարգիս Հարությունյանը

Գիտություն և Մշակույթ

90 տարեկանում վախճանվել է ականավոր բանագետ, հայագետ-արևելագետ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից: 

Ծնվել է 1928 թ. ժամանակակից Աշոցքի տարածաշրջանի (նախկին՝ Ղուկասյանի շրջան) Ղազանչի գյուղում՝ ծագումով ալաշկերտցի և մշեցի ծնողների ընտանիքում։ 

1947 թ. Թբիլիսիում ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ս. Հարությունյանն ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը, որտեղ ուսումնասիրում է պարսից լեզու և գրականություն։ 1952 թ. ավարտական թեզ է գրում «Պարսկերենի տարրերը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում» թեմայով, որի հավելվածը միայն կազմում էր 500 էջ։ 1956 թվականից՝ ասպիրանտական ուսումնառության շրջանից սկսած, Ս. Հարությունյանի գիտական գործունեությունն ընթացել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1960 թ. նա փոխադրվել է նորաստեղծ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ուր աշխատում էր մինչև իր մահը։

1959 թ. Ս. Հարությունյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ ժողովրդական հանելուկներ» թեմայով, 1971 թ.՝ դոկտորական ատենախոսություն՝ «Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը» թեմայով։ 1992-2007 թթ. Ս. Հարությունյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրեն էր, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Մինչև իր մահը ղեկավարել է նույն ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը։

 Ս. Հարությունյանի բազմամյա հետազոտական աշխատանքը նշանավորվել է մի շարք կոթողային մենագրություններով, որոնք դեռ երկար տարիներ կլինեն յուրաքանչյուր բանագետի, լեզվաբանի, մշակութաբանի և լայն առումով հայագետի սեղանի գրքերը (ինչպես, օրինակ՝ «Հայ ժողովրդական հանելուկներ», 1960 և 1965, «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բնահյուսության մեջ», 1975, «Հայ հին վիպաշխարհը», 1987, «Հայ առասպելաբանություն», Բեյրութ, 2000, «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ», 2006, ևն)։

1971-1973 թթ. Ս. Հարությունյանի գլխավորած գիտական արշավախումբը ՀԽՍՀ 205 բնակավայրերից գրառել է «Սասնա ծռեր» հերոսավեպի 81 նոր պատում, որոնց մի մասը հրատարակվեց «Սասնա ծռեր» Գ (1979 թ.) և Դ (1999 թ.) հատորներով։ Ս. Հարությունյանի գործուն մասնակցությամբ են կյանքի կոչվել «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» վերտառությամբ միջազգային շարունակական գիտաժողովները (2003-2017)։

Գիտական և գիտա-կազմակերպչական աշխատանքին զուգահեռ՝ Ս. Հարությունյանը երկար տարիներ գլխավորել է «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական խորհուրդը (2006-2018), դասավանդել է ԵՊՀ-ում և Հայաստանի այլ բուհերում, բազմիցս եղել է պետական քննական հանձնաժողովի նախագահ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում: Նրա ղեկավարությամբ են պաշտպանել իրենց թեզերը մոտ 20 գիտության թեկնածուներ և դոկտորներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսել
Ամենադիտված