Իրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ինձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Հայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին 

ՌԴ ԱԳ փոխնախարարը ողջունում է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումների պարբերականությունը

Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: Այս մասին հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կարասինը:

«Մենք հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի թեմային: Ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, և ցանկություն ենք հայտնել, որպեսզի այդ հանդիպումները շարունակական լինեն: Այս ուղղությամբ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա): Առջևում նոր հանդիպումներ են, այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներով՝ և ԱԳ նախարարների, և պետությունների ղեկավարների, բայց կարևոր է, որ դրանք լավ պատրաստված լինեն, որպեսզի առաջխաղացում ապահովեն»,- ասաց Կարասինը:

ՌԴ փոխարտգործնախարարը նշեց, որ այս հարցում կարևորը կանխատեսելիությունն ապահովելն է:

«Մենք գոհունակությամբ նշում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգստությունը ու համեմատաբար կանխատեսելիությունը դարձել է սովորական: Այս հարցում միջազգային հանրության ու բոլոր երկրների մոտ կա կոնսենսուս. միանշանակ է` պետք է բացառվեն հակամարտության կարգավորման ուժային սցենարները: Իսկ բանակցությունները պետք է տեղի ունենան հանգիստ, փոխադարձ հարգանքի պայմաններում»,- նշեց նա:

Գրիգորի Կարասինը բացառեց, որ այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց կլինի:

«Բոլորս կցանկանայինք, որպեսզի այս խնդրի կարգավորումը հնարավորինս արագ լիներ, բայց պետք է լինել իրատես, և հիմնվել այն բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենում երկու երկրների միջև, միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- ասաց Կարասինը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:
 
Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
 
2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումները փոխում են Կուբայի էներգետիկ շուկանԻրանը մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից՝ որևէ սպառնալիքի առաջ. Մոհսեն Ռեզայի Ռուսաստանում անվանել են «այլ մոլորակ հիշեցնող» 10 վայրԻնձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ) Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում 12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող Բեռնատարների վարորդների 90 խախտում՝ ընդամենը 5 օրում Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության միանձնյա առաջատար Comedy Woman-ի աստղը բացահայտել է՝ ինչպես է նիհարել 19 կիլոգրամովՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին Եգիպտոսում աշխատողներ տեղափոխող ավտոմեքենաների բախման հետևանքով 18 մարդ է զոհվել Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ) Միջերկրական ծովում նավերի կուտակում է գոյացելԶապորոժիեի արդյունաբերական գոտուն ռուսական բալիստիկ հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, 21-ը՝ վիրավորվել Սեուտա մտած մոտ տասը հազար ներգաղթյալներ մնում են քաղաքումՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը «Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ) Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի Թռիչքի ժամանակ. օգոստոսի 20-ից սկսած այս մարդիկ կսկսեն հարստանալ. Ոսկե Հրեշտակը ցույց կտա փողի ճանապարհը Ալիևը մեկնել է Նախիջևան SNN. Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարների հետ բանակցություններ վարելու համարԱլիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել «Միան գնում ա դպրոց». Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումը (տեսանյութ)Սերբիան մտադիր է Շենգենյան գոտուն անդամակցելուն պատրաստ լինել մինչև 2027 թվականի վերջըՆիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը On սպորտային ապրանքանիշի բաժնետոմսերը կտրուկ անկել են վաճառքների թուլացման ֆոնինԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Քրդական կուսակցությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում իր շտաբի վրա իրանական հրթիռի հարվածի մասին Թուրքիան առաջարկել է հացահատիկի նոր գործարք կնքելՈւկրաինայում անհանգստացած են ռուսական «Starlink-ի անալոգով»Ռուսաստանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20-ի հանդիպումներինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 11-ինՓողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ) Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մոտենում է «ճակատագրական ավարտին» Wildberries-ի պահեստներին հարվածները կարող են Կրեմլին բարդ ընտրության առաջ կանգնեցնել․ ReutersԿոնգոյում Էբոլայից մահերի թիվը գերազանցել է 2 հազարը Երևանում տղամարդուն ծեծել են, 17 մլն դրամ պահանջել ու նրա Mercedes-ը քարշակով տարելԱԺ-ում իշխող մեծամասնությունը ժխտում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը․ Աշոտյան McDonald's-ի և մյուս արագ սննդի ցանցերի զեղչերն այլևս չեն գրավում հաճախորդներինՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՈւկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԲելգորոդինԿարմիր ծովում և Օմանի ծոցում նավերի վրա հարձակումներ են եղել․ երեք մարդ զոհվել էՎիկտորյա Բոնյան ցույց է տվել իր աճեցրած թեյի սունկըՊակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան
Ամենադիտված