Նեյմարը կբացակայի երկարատև ժամանակ
Սպորտ
ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը խաղադաշտ կվերադառնա երկուս ու կես ամսից:
Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի կայքը: Բրազիլացին վնասվածք էր ստացել հունվարի 23-ին «Ստրասբուրգ»-ի դեմ խաղում և ոտնաթաթի 5-րդ թաթոսկրն էր կոտրել:
Ֆուտբոլիստը չի վիրահատվի, սակայն կբացակայի մոտ 3 ամիս` 10 շաբաթ:
Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» դեմ խաղը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում