Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին ՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ) Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Մբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը 

Շտապօգնության աշխատակիցները բոյկոտել են ժողովն ու պահանջներ առաջ քաշել. տնօրենը «որոշ չափով վիրավորված է»

Հասարակություն

Քիչ առաջ Երևանի շտապ բժշկական օգնության կենտրոնում տեղի ունեցավ աշխատակիցների բողոքի ակցիան՝ ընդդեմ տնօրեն Թագուհի Ստեփանյանի:

Աշխատակիցները նախօրոք պլանավորված ժողովի ժամանակ անակնկալի են բերել տնօրենին՝ բոյկոտելով ժողովը:

Աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, ապահովագրություն, 24-ժամյա ռեժիմով աշխատանքին համարժեք վարձատրություն, ընդմիջման ժամերի տրամադրում, համապատասխան հագուստների խնդրի լուծում:

Տնօրեն Թագուհի Ստեփանյանը նախ խնդրեց մի քանի րոպե հանգիստ թողնել իրեն և որոշ բուժաշխատողների, այնուհետև ներս կանչեց նաև բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին՝ սկզբում հեգնելով, թե չկա՞ որևէ «լիդեր» հավաքվածների մեջ, որ բողոքը տեղ հասցնի:

Բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցներից մեկը նշեց՝ 70 հազար դրամ ստանում է բժշկուհին, 100.000՝ վարորդը. «եթե դա կարող եք համարել աշխատավարձ, Ձեր գործն է արդեն»:

Գլխավոր հաշվապահ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ դեռևս 2011թ.-ին աշխատավարձերը կրկնակի բարձրացել են, ինչն իրենց հետևողական ջանքերի շնորհիվ է եղել: Ըստ հաշվապահի՝ իրենց կողմից տրամադրված աշխատավարձերը վերահսկվում են գերատեսչությունների կողմից, և հավելյալ բյուջե չկա աշխատավարձերը բարձրացնելու համար: Տեղից աշխատակիցներից մեկը շեշտեց, որ ի տարբերություն բժիշկների, իրենք աշխատում են 24 ժամ և առանց դադարի: Քննարկումն ընդհատելով, տնօրենը նկատեց, որ եթե այդպես է, ուրեմն կարող են 24-ժամյա ռեժիմը փոխել 12 ժամի ու էլի ստանան նույն աշխատավարձը:

«էս «նագրուզկան» մեզանից կամ նախարարությունից և/կամ քաղաքապետարանից չի կախված, մեր քաղաքացիների պահանջները պետք է կատարեն, մարդիկ կանչեր են անում»,- մանրամասնեց տնօրինուհին:

Աշխատակիցների այն դիտարկմանը, թե ցեխին, անձրևին, ձյանը, փոթորկին աշխատում են ու չեն գնահատվում, միլիոններով հավելավճարներ են ստանում շատ պաշտոնյաներ, տնօրեն Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Էդ ինչի՞ էն տարիներին ձեն չէիք հանում, երբ ոչ նորմալ լույս կար, ոչ նորմալ պայմաններ կային: Ինչ վերաբերում է հավելավճարներին, ես կարող եմ վստահեցնել, որ ես ոչ մի լումա չեմ պարգևատրվել: Ես որ ուզենայի՝ կգնայի մեկ այլ հաստատություն ու շատ լավ աշխատավարձով ու հանգիստ իմ համար կաշխատեի, չկասկածե՛ք դրանում»:

Մի շարք աշխատակիցներ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեցին, որ չեն թողնում այլ տեղերից գնել հագուստը. տնօրենը պարտադրում է գնել տեղում՝ 14 000 դրամով. «Տևական ժամանակ չեն բերում այդ հագուստից, մենք քրքրված հագուստով ենք շարունակում աշխատել, չի թողնում մի քիչ էժանով մեր ուզած տեղից գնենք»:

Վարորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում շեշտեց. «Մեքենայի հետ կապված ամեն ինչ վարորդի վրա է մնում. եթե խազվեց՝ վարորդն է սարքելու, եթե փչացավ՝ վարորդի վրա է կրկին ծախսերը: 24 ժամով աշխատում ենք ու չնչին գումար ենք ստանում»:

Մեր այն դիտարկմանը, թե վերջերս անընդհատ կրկնվող պատահարները շտապօգնության մեքենաների մասնակցությամբ՝ ինչի՞ հետևանքն են, վարորդները միաբերան պատասխանեցին, որ գերհոգնածության ու լարվածության հետևանքներ են դրանք:

Շտապ բժշկական օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ իր հերթին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց. «Ես վերադասին կներկայացնեմ աշխատակիցների պահանջը: Ինչ վերաբերում է ֆորմաներին, ապա դա եղել է խորհրդային տարիներին, որը 2011թ.-ից հետո չի եղել: Ես որոշ չափով վիրավորված եմ, և եթե չլիներ այսքան տարիների ձեռբերումները, դուրս կգայի ու կգնայի: Փոխքաղաքապետից հանձնարարություն եմ ստացել նաև, որ եթե վարորդները լուսաձայներն ու ազդանշանները միացրած չլինեն, լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, կան բրիգադներ, որոնց մեքենաները բոլորը խփված են»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները
Ամենադիտված