Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի մրցախաղի անցկացման միջոցով
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի մրցախաղի միջոցով:
Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան: Հայաստանի տղամարդկանց հավաքականի 5-րդ անդամը կորոշվի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կողմից ներկայացված երկու թեկնածուների՝ Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի, միջև մրցախաղի անցկացման միջոցով: Մրցախաղը կանցկացվի 2019 թվականի փետրվարի 3-7-ը:
Հավաքականի առաջին 4 անդամները կազմվում է նախորդ տարվա ընթացքում ամենաբարձր վարկանիշ ունեցողների և Հայաստանի առաջնությունում բարձր արդյունք գրանցած շախմատիստներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում