«Թավշյա հեղափոխությունը» շարունակվում է. Գերմանիայում ողջունում են Հայաստանի բաց և թափանցիկ ընտրությունները
Քաղաքական
Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ հաստատում են իշխանության խաղաղ անցումն ու վկայում բարեփոխումների նկատմամբ հայ հասարակության անխախտ ցանկության մասին: Այս մասին նշվում է Գերմանիայի Բունդեսթագի Արևելյան Եվրոպայի քաղաքականության խոսնակ Մանուել Սարազինի հայտարարության մեջ, որում նա ողջունում է 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու շնորհավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աներկբա հաղթանակի կապակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանը բավական երկար ժամանակահատվածում առաջին անգամ անցկացրեց ազատ ու թափանցիկ ընտրություններ:
«Այդուհանդերձ, քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված ընտրական բարեփոխումներն անհրաժեշտություն են՝ ապահովելու ժողովրդավարական ստանդարտներ ապագա ընտրություններում և զարգացնելու կուսակցական համակարգը, որը կարտացոլի Հայաստանի հասարակության բազմակարծությունը: Այժմ եկել է կայուն ժողովրդավարություն կերտելու ժամանակը, երբ մերժվում են կոռուպցիան ու հանցավորությունը և ապահովվում է առողջ աճ»,-նշել է Սարազինը:
Նա հավատացած է, որ Գերմանիան և Եվրամիությունը պետք է սատարեն քաղաքական այդ դինամիկ զարգացմանը և ավարտին հասցնեն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Գերմանիայում և ԵՄ-ում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում