ՀՀ վարչապետը ՌԴ-ից մատակարարվող գազի սակագնի հարցը ԵԱՏՄ տրամաբանության մեջ է դիտարկում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի սակագնի հարցը պետք է լուծվի Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ: Այս մասին վարչապետն ասաց հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում:
«Ճիշտ կլինի` այդ հարցը լուծվի ոչ թե երկկողմ, այլ Եվրասիական տնտեսական միության տրամաբանության մեջ, որովհետև դա ի վերջո անկյունաքարային նշանակություն ունի տնտեսական միության համար»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` գազի սակագնի հարցը դեռևս բաց է մնում:
«Ռուսաստանի մեր գործընկերների հետ մենք հստակ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը պետք է քննարկենք»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում