Մեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում Թեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1 Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված 34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունի Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին Նոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ում Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 

Արմեն Ավետիսյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Գիտություն և Մշակույթ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բաց նամակը՝ ստորև․

«Մեծարգո ́ պարոն վարչապետ, կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետևյալ հարցով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան 450 գիտաշխատող և այլ տարակարգի մասնագետներ: Գիտական այս ներուժի պահպանումն ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլև հանրապետական ռազմավարական նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ընդլայնելու և զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով բարեփոխումների անցնցում բնույթը:

Խնդրահարույց է նաև հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման, ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ և առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական կարգավորումներին, որից հետո միայն՝  գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման մեխանիզմների խնդիրը:

Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ: Նվազագույն աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետևանքով: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական աշխատողների տարեվերջյան պարգևատրում (13-րդ աշխատավարձ): Ըստ էության, գործ ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի աշխատողները ստանում են հիշյալ պարգևատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում ենք՝ այս խտրական վերաբերմունքը ևս պետք է լուծում ստանա:

Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի և մյուս գիտահետազոտական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝ պահպանելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը մինչև ոլորտի օրենսդրական համապատասխան փոփոխությունները: Ամենևին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից որդեգրած կրթական և գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը
Ամենադիտված