Հայաստանի ձյուդոիստների գրանցած արդյունքները Փարիզի Գրան պրիում
Սպորտ
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Փարիզի Գրան պրիին:
73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը նախ մեկնարկային գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Ռուֆատ Մամադովին, այնուհետև գերազանցեց Ճապոնիայի, Ղազախստանի ներկայացուցիչներին: Սակայն Կարապետյանը պարտվեց Գյակովայից (Կոսովո): Բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտում էլ հայ ձյուդոիստը զիջեց վրացի մարզիկին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Խանջյանը պարտվեց հենց մեկնարկում:
Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը փետրվարի 22-24-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կմասնակցեն Գրան պրիի հերթական փուլին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան