«Արցախ»-ը մեկնեց ուսումնամարզական հավաքի
Սպորտ
«Արցախ» ՖԱ-ն փետրվարի 11-ից 23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում։
Այդ ընթացքում թիմը նաև 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի բարձրագույն խմբի թիմերի հետ։ «Արցախ»-ի մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթի» , «Գագրա», «Մերանի» և «ՎԻԹ Ջորջիա» ակումբները: Խաղերը նախատեսված են փետրվարի 13-ին, 16–ին, 19–ին և 22–ին։
Հավելենք, որ հավաքի ընթացքում «Արցախ»–ի կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերդար Անաօրազովը, ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը և մեկ եզրային պաշտպան Վրաստանից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում