«Լոռի»-ն նոր երկու ֆուտբոլիստ է ձեռք բերել
Սպորտ
«Լոռի»-ն նոր երկու ձեռքբերում ունի: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
«Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ:
21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից:
Վլադիմիրը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17 հավաքականում: ակումբը պայմանագիր է ստորագրել նաև մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:
18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը:
Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Օսիպովը նաեւ Մոլդովայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ է: Պատանեկան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 23 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում