«Ժամանակ». Ո՞րն է ՀԿ բացելու նպատակը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է: Հովհաննիսյանը նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում՝ ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում: Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչեւ մարտի 15-ը, եւ Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում