Աջափնյակում շենքի շքամուտքի տանիքին հայտնաբերվել է 67-ամյա բնակչուհու դին (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից իրեն ցած է նետել:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Աշոտ Սիմոնյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում