Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոս Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում Թրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին Անտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի Ֆերստապենը «Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմում «Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ Հոուփը 

Հունվարի 1-ին մահացած զինծառայողի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին

Հասարակություն

Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի մայրը` Ալինա Սարգսյանը:

«Ես վստահ եմ` իմ տղային սպանել են, ինքը նման բան չէր անի, ինքը կյանքով լեցուն, նպատակներ շատ ուներ: Ես իմ երեխային չեմ պաշտպանում, բայց Էդգարը նման քայլի չէր կարող դիմել, սա աբսուրդ է, եւ ես զարմանում եմ, որ էդ 8-9 հոգին միասին են եղել, միթե՞ նրանց մեջ խիղճը չի խոսում: Մեկ է՝ վաղ, թե ուշ նրանք պատասխան են տալու Աստծո առաջ, իրենց խղճի առաջ եւ ոնց են հանգիստ գլուխները բարձին դնում»,- ասաց Էդգարի մայրը: 

Տիկին Ալինան նշեց, որ Էդգարի վնասվածքը կրծքավանդակի շրջանում է, ինչը նույնպես բացառում է ինքնասպանության վարկածը:

«Քննչական մարմինները զբաղվում են այդ հարցով, ես հուսով եմ, որ ամեն ինչ կբացահայտվի: Եթե ինքնասպանության վարկածը կար, սկզբից թող ասեին ինքնասպանություն է, ինչու են բոլորը վախենում, անընդհատ իրենց խոսքը փոխում»,- ասաց նա:

Տիկին Ալինան խիստ վրդովված խոսեց պաշտպանության նախարարի այսօրվա ելույթի մասին, զարմացել էր, թե ինչպես կարող էր ծառայության մեջ գտնվող որդու մահը կապված չլինել ծառայության հետ:

«Մեր նախարարը շատ գեղեցիկ պատասխանեց, որ դա ռազմական չէ, դրա համար էլ չենք հայտնել, կարեւոր չենք համարել: Շատ ապրի մեր նախարարը, շատ գեղեցիկ խոսեց, ես նման լավ մարդկանց պայծառ ապագա եմ ցանկանում, թող ոչ մեկը նման կորուստ չունենա: Բայց էդպես չի կարելի, ոնց թե ռազմական չի եղել, չէ՞ որ ծառայության մեջ էր»,- ասաց նա:

Պնախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն, և դա չի արել տարիներ շարունակ:

«Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչի հետ է կապված եղել, որովհետեւ հաշվի առնելով, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ Էդգար Գրիգորյանը 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր, ընտանիքի միակ տղան, 3 անչափահաս երեխաների հայր:

Աղբյուրը՝ News.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը
Ամենադիտված