Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը 148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրում 3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարը Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում Թրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին Անտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի Ֆերստապենը «Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմում «Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ Հոուփը Մելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունի Ռեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 

Կկարողանա՞ զսպել իրեն

Քաղաքական

ԵԿՄ վարչությունում օրերս տեղի ունեցած հավաքը և կառույցի անդամ Արամ Սարգսյանի անսպասելի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել շատերի մոտ: ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, թե ինչն է պատճառ դարձել, որ Սարգսյանն իր թեկնածությունն առաջադրելու հարցը բացառի: 

Երբ ԵԿՄ-ում դեռ խմորումներ էին տեղի ունենում, մենք զրուցել էինք փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ, ով նշել էր, որ իր ձայնը «միանշանակ» տալու է Արամ Սարգսյանին. «Նա մեծ ճանապարհ ունի անցած թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակական դաշտում, ազնիվ է: Ես ոչ միայն սատարելու եմ Արամ Սարգսյանին, այլև իմ բոլոր ընկերներին կոչ եմ անելու նրա օգտին քվեարկել և շատերը հենց նրան են տեսնում ԵԿՄ նախագահ»,- ամիսներ առաջ մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն էր արել Ղուկաս Ուլիխանյանը:

Ուշագրավ է այն, որ  ԵԿՄ-ի՝ վերջերս կայացած նիստում թե՛ Ղուկաս Ուլիխանյանը, թե՛ իր ընկերները միաձայն ընտրել էին բոլորովին այլ թեկնածուի՝ «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ.

Պարո՛ն Ուլիխանյան, շատերդ կողմ էիք Արամ Սարգսյանի թեկնածությանը, ինչպե՞ս ստացվեց, որ նախապատվությունը տվեցիք Սասուն Միքայելյանին: 

-Այն ժամանակահատվածում վարչությունը որոշում էր կայացրել ընտրել Արամ Սարգսյանին, քանի որ նպատակահարմար էր գտել այդ կերպ գնալ խնդրի լուծմանը: Սակայն որոշ ժամանակ անց Արամ Սարգսյանը փոխեց իր որոշումը, ասելով, որ այս փուլում բացառում է իր առաջադրումը և, հետևաբար, ԵԿՄ-ն այսօր կայացրեց իր որոշումն ու ընտրեց Սասուն Միքայելյանին:

Բայց Սասուն Միքայելյանին շատերդ դեմ էիք, հիմա ի՞նչը փոխվեց ԵԿՄ-ականների մեջ:

-Երբ Արամ Սարգսյանը կոնսուլտացիաներից հետո Սասուն Միքայելյանի հետ որոշեց, որ չի առաջադրելու թեկնածությունը, ԵԿՄ-ականների որոշումը նույնկերպ արտահայտվեց: 

Այսինքն՝ Արամ Սարգսյա՞նն է ԵԿՄ-ականներին ասել, որ ընտրեն Սասուն Միքայելյանին, և դրա՞ համար են կառույցի անդամներն իրենց որոշումը փոխել:

-Ոչ միայն Արամ Սարգսյանի ցանկությամբ են այդպես որոշել, այլ նաև իրենք են ունեցել նման ցանկություն: 

Դուք կո՞ղմ եք Սասուն Միքայելյանին:

-Իհա՛րկե, ես կողմ քվեարկողներից մեկն եմ եղել: 

Բայց ամիսներ առաջ դուք 2 ձեռքով կողմ էիք Արամ Սարգսյանին, գոնե կարող էիք ձեռնպահ մնալ: Ինչո՞ւ ընտրեցիք Արամ Սարգսյանին:

-Ես ցանկանում եմ ԵԿՄ-ն տեսնել որպես ամուր, համախմբված մի կառույց: Տվյալ պարագայում իմ որոշումն էականորեն չի փոխվել. ես ուզում եմ ԵԿՄ-ն համախմբված լինի: 

Սասուն Միքայելյանը կկարողանա՞ համախմբել ԵԿՄ-ն և դարձնել գոնե այն կառույցը, ինչը Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք էր:

-Իհա՛րկե, Վազգեն Սարգսյան ոչ ոք չի դառնա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի նախանշած ուղեծրով ընթանա և կարծում եմ, որ պարոն Միքայելյանը կկարողանա: 

Ըստ Ձեզ, Սասուն Միքայելյանը, լինելով քաղաքական ակտիվ կյանքի և իշխանության ներկայացուցիչ, ԵԿՄ-ն կդարձնի՞ քաղաքական կառույց, ինչը որ նախկինում էր, կկարողանա՞ զսպել իրեն և չօգտագործել իշխանական լծակները:

-Չեմ կարծում:

Չեք կարծու՞մ, թե՞ վստահ եք:

-Մենք ամեն ինչ կանենք, որ դրան չհասնի: Ես Սասուն Միքայելյանին ճանաչելով եմ քվեարկել իր օգտին:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը148 անօդաչու և 3 հրթիռ․ Ուկրաինան հարվածներ է արձանագրել 19 վայրումԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փակուղում են3։9-ից՝ 11։9․ Հայկ Մարտիրոսյանը մեկ պարտիայով վճռեց 9-րդ տեղի պայքարըԱբաս Արաղչի․ ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասինՖիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց
Ամենադիտված