Կարեն Գրիգորյանի հաղթական մեկնարկը
Սպորտ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող է մեկնարկել Իրանի միջազգային մրցաշարում:
Իրանում մեկնարկեց Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց: Հաղթանակներ տոնեցին նաև Արման Միքայելյանը, Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը, իսկ Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը պարտվեցին: Պարտվեց նաև Բ խմբում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան