Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատակիցները չեն համակերպվում տնօրենի հրաժարականի հետ
Հասարակություն
Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում փետրվարի 14-ին առավոտից լարված իրավիճակ է։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Աշխատակիցները վստահ են, որ տնօրենին ստիպել են դիմում գրել, և շատ վրդովված են։
«Իսկապես, ապշած եմ բուժհաստատության աշխատակիցների պահվածքից, խոսքերից... Ներկա էր պոլիկլինիկայի գրեթե ողջ անձնակազմը։ Շատերը արտասվում էին, շատերը բորբոքված ելույթ էին ունենում, տնօրենից էլ պահանջում՝ ետ վերցնել դիմումը։ Դրսում կանգնած էին բազմաթիվ բնակիչներ, ովքեր ևս տեղեկացել էին և եկել։ Ուղիղ եթերով խնդրել եմ քաղաքապետին ականջալուր լինել բազմաթիվ աշխատակիցների բողոքին»,-գրել է նա՝ հավելելով, որ իր ձեռքում 214 աշխատակցի ստորագրություններով դիմում է, որն ինքը պատրաստվում է փոխանցել քաղաքապետին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում