Դիեգո Սիմեոնեն երկարաձգեց պայմանագիրն «Ատլետիկո»-ի հետ
Սպորտ
Մադրիդի «Աթլետիկո»-ն երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ գործող պայմանագիրը: Այս մասին հայտնում է ակումբի կայքը։
Արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը։
48-ամյա Սիմեոնեն մադրիդյան ակումբը գլխավորում է 2011 թ-ից:
Նրա գլխավորության թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն (2014), Իսպանիայի գավաթակիր (2013), Իսպանիայի սուպերգավաթակիր (2014), 2-ական անգամ հաղթել Եվրոպայի լիգայում (2012, 2018) ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում (2012, 2018)։ Նրա գլխավորությամբ «Աթլետիկո»-ն նաև 2 անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (2014, 2016)։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում