Արդյունքն անսպասելի չէր. Էմերին՝ «Արսենալ»-ի պարտության մասին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անդրադարձել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆում ԲԱՏԷ-ից կրած պարտությանը:
Հիշեցնենք, որ լոնդոնցիները պարտվել էին 0:1 հաշվով:
«Վստահ եմ, որ հաջորդ խաղի ամբողջ ընթացքը այլ կլինի: ԲԱՏԷ-ն մեծ աշխատանք և նվիրվածություն ցույց տվեց հանդիպման ժամանակ: Զարմացած չեմ պարտությունից, և գրանցված արդյունքը անսպասելի չէր»,- նշել է մարզիչը:
Էմերիի կարծիքով` «զինագործների» կազմում կարևոր է յուրաքանչյուր խաղացող, և մեծ կորուստ կլինի այն, որ կարմիր քարտի պատճառով հաջորդ խաղին չի մասնակցի Լակազետը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում