Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է Հայաստանում երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի է 

Անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու. Արմեն Սարգսյան (լուսանկարներ)

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։

Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։

Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։

«Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է այն առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին,- նշել է Արմեն Սարգսյանը: 

Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»։

Նախագահն ընդգծել է, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։ «Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված. մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։

Մեր երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։

Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանը կարևորել է մեր երկրի ավանդույթները բնական գիտությունների ոլորտում։

«Նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի, մասնավորապես՝ Հայդելբերգի հետ։ Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մեթամատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին։

Ես իսկապես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ որպես գործընկեր։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։

 Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի երկրում փոքր խմբերն ավելի ազատ ու անկախ լինեն իրենց նորարարություններում, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։ Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները։ Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆորնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»։

 Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

 Ներկաներից մեկի հարցին, թե՝ որո՞նք են համաշխարհային փոխկապակցվածության բացասական կողմերը, և ի՞նչ խորհուրդ կտա Արմեն Սարգսյանն այդ հնարավոր բացասական ազդեցությունների հաղթահարման համար, Հանրապետության նախագահը պատասխանել է. «Աշխարհը բարդ համակարգ է։ Երբ համաշխարհային ազգ ես, դա նշանակում է մեծ թվով հայեր ունես, ովքեր ապրում են արտասահմանում՝ Հայաստանից դուրս, սակայն մեծ ազդեցություն ունեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Փոխկապակցվածությունը տարբեր կողմեր ունի՝ թե՛ դրական, թե՛բացասական։

Գլոբալացման, արդյունաբերական, գիտական հեղափոխությունների, մարդկային ստեղծարարության, կրթության նշանակության կողքին կա մեկ կարևոր գործոն, որը կոչվում է բարոյականություն։ Եթե չունես մարդկային բարոյականություն, քո տեխնոլոգիական առաջադիմությունը գործիքի փոխարեն կդառնա զենք։ Այս ամենը շղթայական փոխկապակցվածություն ունի։

Կա մի պարզ ճշմարտություն. բոլորս մարդիկ ենք և ինչ էլ անենք, պետք է մարդկային տրամաբանություն ու բարոյականություն ունենալ, ինչպես նաև որոշակի ոգի այն ամենի հիմքում, ինչ անում ենք։ Հակառակ դեպքում մենք ունակ ենք վատ արարքների։ Կարևոր չէ, թե ով ես, ինչ ազգություն ունես, դու պետք է մարդ լինես»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկ Մյասնիկովը նշել է տարբեր գույների մրգեր և բանջարեղեն ուտելու կարևորությունը Բժիշկը զգուշացրել է գործոնի մասին, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը Ցուկերբերգի 300 միլիոն դոլարանոց սուպերզբոսանավի անձնկազմը «հրաժարվել է» օգնել Ալյասկայում աղետի մեջ հայտնվածներին 2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի «հարսանիքը» Ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա Անգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգից Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՀայաստանում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում հազարավոր հայցվորներ դատի կտան տեխնոհսկաներին. Պատճառը հայտնի էԿենդանակերպի երեք նշաններ, որոնք կարող են ֆինանսական առաջընթաց ապրել օգոստոսին, և ինչու՞ է հիմա գործելու ժամանակը Զելենսկին զգուշացրել է ՌուսաստանինԵրկաթե թիթեղների տակ է հայտնաբերվել նորածին երեխան. ՄանրամասներԻսպանիան միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իտալիայից ժամանողների համար ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանում Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երևանում՝ շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա են հայտնաբերելՄիջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի 20 զոհ և ավերված շենքեր. Կոլումբիայի արևմուտքը ցնցել է 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժը Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետՀիմա ես եմ փոխհատուցում պահանջում Իրանից․ Թրամփը նոր պահանջ է առաջ քաշել «Յաբլոկո» կուսակցությունը հեռացվեց Պետդումայի ընտրություններից (տեսանյութ)Սելավ Վայոց ձորում (Լուսանկարներ)Իրանի գերագույն առաջնորդը փոխել է Գլխավոր շտաբի, ԻՀՊԿ-ի և «Բասիջ»-ի ղեկավարությունը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿոլումբիայումԻսպանիան պարզաբանել է, որ Սեուտա է մտել 80,000 միգրանտԳյումրիում բախվել են «BMW 320I»-ն և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր․ 2 ավտոմեքենաների անվահեծաններն էլ պոկվել են Հղի Էնն Հեթուեյի տեսքը կարմիր գորգին համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձելԻսրայելցիներին կոչ է արվել արյուն հանձնել՝ արյան պաշարները համալրելու համար«Ռեյդ» Երեւանում. ոստիկանությունը ստուգել է քրեական ենթամշակույթի հնարավոր հավաքատեղիները (տեսանյութ) Մեսսին ԱԱ-2026-ի ընթացքում երկու անգամ մահվան սպառնալիք է ստացել. Marca Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմBild․ Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվելԳալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ) Կուր գետում դեռահաս է ջրահեղձ եղել Իրանի նախագահը հայտարարել է, որ Խամենեին հանդիպման ժամանակ լիովին առողջ է եղել Կիևի իշխանությունները 55,8 միլիոն դոլարի վարկ են վերցրել ձմռանը նախապատրաստվելու համարԱրտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ՄանրամասներԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սպասվում է iPhone 17 սմարթֆոնների թանկացումԻ՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանը Պապոյանին գործուղում է ՂազախստանԵրևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել «Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ) Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից․ քաղաքագետը բացատրել է՝ ինչու Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի
Ամենադիտված