Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․ Աննա Հակոբյանի պարզաբանումը
Քաղաքական
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են և դրանով է պայմանավորված Մաշադյանի՝ սրընթաց պաշտոնների հասնելը:
Տեղեկություն ճշտելու համար ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ՝ պարզելու՝ որքանով է այն համապատասխանում իրականությանը։
Մեր հարցմանն ի պատասխան ասվում է․ «Ձեր հարցադրման առնչությամբ ստորև ներկայացնում եմ տիկին Աննա Հակոբյանի պատասխանը.
«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին:
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ
Հասմիկ Հարությունյան»,- ասվում է պարզաբանման մեջ։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում