Ամփոփ փաստեր՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից. Բաբկեն Թունյան
Բլոգոսֆերա
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«• 2018 թվականին ՀՀ 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր,
• 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով,
• Առաջին հորիզոնականներում տեղ գտած 30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել,
• Վերջին տարիների մեջ առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություն է՝ Գրանդ Տոբակոն (42.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր),
• Խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, 2018 թվականի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում