Նոր նշանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Բլոգոսֆերա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։
2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։ Անկուսակցական է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում