Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասին Քեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով «Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ում Թրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին Անտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի Ֆերստապենը «Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմում «Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ Հոուփը Մելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունի Ռեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը Քեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվել Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն 

Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց. նախկին պատգամավորը՝ ոստիկանությանը

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում իր մտահոգությունն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ։ Այս առթիվ, դիմելով ոստիկանությանը, Վարդանյանը գրել է․

«Ոստիկանությունը երեկվանից հայտարարություն է տարածել, որ նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Գառնի համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը չարաշահումներ է կատարել,2004-ից 2017 թվականների ընթացքում ամուսնուն հաջորդաբար հրամանագրել է որպես դպրոցի էլեկտրիկ-փականագործ, պահակ և հնոցապան։ Ամուսինը փաստացի աշխատանքի չի եկել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3.949.000 դրամ, յուրացվել է։ Դարի հանցագործություն:

Սա՞ է կոռուպցիայի դեմ պայքարը
Լավ այդ դպրոցում ինչ-որ մեկը ժամանակ առ ժամանակ պետք է էլեկտրական լարերը փոխեր, կամ կոտրած դուռն ու պատուհանը վերանորոգեր, թե կոտրած իրերը աշակերտներն էին վերանորոգում։
Սա ինչ լուրջ հայտնագործություն է։ Թե չգիտեինք, որ ամեն երկրորդ կառույցում նույն խնդիրը կար։ Պատճառը չե՞ք ուզում հասկանալ։ Նույն պատճառները, որ այսօր էլ կան։
Ստեղծված համակարգերի պայմաններում մարդիկ պետք է օրվա հացի խնդիր հոգային։
Չե՞ք հոգնել՝ պահակ, դայակ, բուժքույր ու փականագործ բռնելուց, մանավանդ որ բռնողները հրեշտակներ չեն։

13 տարվա ընթացքում հափշտակել է գրեթե 4 մլն դրամ։ Իսկապե՞ս։ Իսկ որ մեր պետական մարմիններում մեկ օրվա ընթացքում մի քանի ամիս աշխատած հեղափոխականները պարգևավճարների տեսքով են նման գումար ստանում, դա ավելի բարոյակա՞ն է։
Պարգևավճարները արդարացնում էին, թե բա տարվա կտրվածքով 50 հազար դրամ է անում։ Դե հիմա էլեկտրիկի յուրացրած գումարը բաժանեք 13 տարվա։ Ձեր չդադարող յուրաքանչյուր քեֆ դրանից շատ արժե։

Խնդրում եմ ինձ չմատնանշեք օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Այդ սկզբունքո՞վ են վարձատրվում կրթական համակարգի ու պետական այն մարմինների աշխատակիցները, որոնց պարգևավճարները հասնում են մի քանի միլիոնի։ 

Կրթական համակարգում այդ պարգևավճարի չափ գումար ստանալու համար անհրաժեշտ է կուտակել մի քանի տարիների ընթացքում ստացած աշխատավարձը։

Ոստիկանությունը ուրիշ բան ու գործ չունի՞։ Հանցագործությունների աճի այսօրվա պայմաններում, երբ արդեն մարզպետարաններն են թալանում, այսպիսի գործերի վրա են իրավապահ մարմինները կենտրոնացած։

Եվ նորից խնդրում եմ ինձ իրավական կարգավորումները մատնացույց չանեք, ես դրանք լավ գիտեմ, պարզապես իրավականության և բարոյականության մի նուրբ սահմանագիծ կա, որը խախտելը ոչ մի լավ արդյունքի չի բերում։ Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնում ե՞ք։ Կքանդվի երկիրը..․»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիննական ծոցում հարվածել են բեռնանավի․ նահանգապետը հայտնում է տարհանման մասինԻրանը փաստացիորեն դուրս է մնացել Միջուկային զենքի տարածման կանխման պայմանագրիցՔեյնը փոխարինվեց 20-րդ րոպեին․ «Բավարիան» նրան կորցրեց մի քանի ամսով«Քաղցած խաղերի» նոր ֆիլմը գլխավորում է կինովարձույթը 67 շուկայից 66-ումԹրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններինՄԱԿ-ը Աֆրիկային կոչ է արել միասին պայքարել մարդկանց մաքսանենգության դեմԱնտոնելին ամենաարագն էր, բայց Լաս Վեգասում առաջին դիրքից կմեկնարկի ՖերստապենըՖիննական թերթը Բեռլինում եվրոպացի առաջնորդներին «պարտվածներ» է անվանել«Անցե՛ք մեր կողմը»․ Պուտինն ուկրաինացիներին դիմել է Կուստուրիցայի ֆիլմումՌումինիան միացել է եվրոպական ռազմական համագործակցության նախաձեռնությանը«Spaghetti»-ն հաղթեց Օսակայում․ մրցանակը կիսեցին LE SSERAFIM-ը և BTS-ի Ջեյ ՀոուփըՄելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունիԱՄՆ կոնգրեսականը սպառնում է սահմանափակել Մասկի ընկերության պետական ֆինանսավորումըՌեփերի դեմ մահափորձի գործով Դանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկըՔեշմում հրթիռայի՞ն հարված․ Իրանում պայթյունի վերաբերյալ հակասող տեղեկություններ են տարածվելՀրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տունԶախարովան հայտարարել է, թե Զելենսկին Եվրոպայի հետ խոսում է որպես իր վասալներիԹրամփ–Պուտին–Սի հռչակագրից հանվել է Ուկրաինայի մասին կետը․ Ստուբը բացահայտել է պատճառըՄիրոշնիկը պնդում է՝ Ուկրաինայում նոր «Մայդանն» այլևս հնարավոր չէԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ ՓաշինյանԻրանը խաղաղություն է առաջարկում, Թրամփը մերժում է պայմանները․ ի՞նչ է խանգարում գործարքինԱմերիկացի քաղաքագետը ՆԱՏՕ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջՓարիզի նոր պայմանը Մոսկվային․ առանց Եվրոպայի՝ Աբու Դաբիում բանակցություններ չեն լինի Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ ՓաշինյանԹրամփը ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը համարել է աշխարհի ամենահզոր երկրներըԴանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am
Ամենադիտված