Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Քաղաքական
Մարտի 4-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգայի Ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ ժամանակացույցը:
Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:
Խորհրդի որոշմամբ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Առողջապահության եւ սոցիալական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացվել է մեկով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)